Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հայկական Կարմիր խաչի հայտարարությունը

Հայկական Կարմիր խաչի հայտարարությունը
29.07.2016 | 23:35

Հարգելի հայրենակիցներ,


Հուլիսի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հետևում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված իրավիճակին: Ցավով պետք է նշենք, որ թյուր կարծիք է տարածվում հանրության շրջանում` Կարմիր խաչի, տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործառույթների վերաբերյալ:


Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից:

Դիտվել է՝ 4931

Մեկնաբանություններ